Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «նրա հստակ տեսլականի և խաղաղության հասնելու ջանքերի համար»։ Ուկրաինայի նախագահը համապատասխան ուղերձ է հրապարակել մարտի 6-ին X սոցցանցում։
«Խաղաղությունը պետք է լինի իրական, և ոչ միայն բառերով. այն չի կարող նշանակել կապիտուլյացիա կամ Ուկրաինայի փլուզում, այն պետք է լինի արդար, վստահելի և տևական, և դրան կարելի է հասնել միայն Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության ամուր և երկարաժամկետ երաշխիքներով», - գրել է նախագահը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային։
«Մենք խորապես գնահատում ենք բոլորի ջանքերը, ովքեր աջակցում են Ուկրաինային և ուժեղացնում Եվրոպայի պաշտպանունակությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք առաջիկա օրերին միասին աշխատելուն խաղաղությանն ուղղված քայլերի վրա»,- գրել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ ծրագրում է Փարիզում հավաքել Ուկրաինայի համար խաղաղապահ առաքելություն ստեղծելու հարցը քննարկող երկրների գլխավոր շտաբների պետերին։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջու գրել է Եղիշե Կիր...
Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր...