Մակրոնի հայտարարությունները սպառնալիք են ՌԴ-ի համար. Զախարովա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու փոխարեն նախընտրեց հրապարակային հռետորաբանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մակրոնի հայտարարությունները սպառնալիք են Ռուսաստանի համար»,- ասել է Զախարովան:
Վերջինս հավելել է, որ ՌԴ-ն իր ռազմական պլանավորման ժամանակ հաշվի կառնի Մակրոնի հայտարարությունները Եվրոպայի վրա Ֆրանսիայի միջուկային հովանոցի մասին։
«Ֆրանսիան հույս ունի ստիպել Ռուսաստանին ընդունել որոշումներ, որոնք անհրաժեշտ են Արևմուտքին, բայց դրանից ոչինչ չի ստացվի։ Ռուսաստանի ներկայիս ռազմական զարգացման ծրագիրը հարկադիր արձագանք է ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականությանը։
Մակրոնի ելույթը ցույց տվեց, թե ով է իրականում խաղադրույք կատարում ուկրաինական հակամարտության շարունակման և դրա հետագա սրման վրա»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...