Ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը կասկածներ է հարուցում Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին. փաստաբան
Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյո՞ք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։
Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։
Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին. կան զոհեր
Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյու...
Մանրամասներ՝ գնացքի և մարդատար մեքենայի վթարից. ՆԳՆ
«Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը մանրամասներ է հայտնել գնացքի ու մարդատար մեքենայի բախման հանգամանքների մասին՝ հա...
Փաստաբանը՝ ադրբեջանական դրոշով մեքենայի վարորդի մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նո...
Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ...