Մանրամասներ՝ գնացքի և մարդատար մեքենայի վթարից. ՆԳՆ
«Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը մանրամասներ է հայտնել գնացքի ու մարդատար մեքենայի բախման հանգամանքների մասին՝ հայտնելով, որ վթարի հետևանքով, դժբախտաբար, զոհեր կան։
Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի: Բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում ՝ ավտոմեքենայի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Դժբախտաբար, մեքենայում գտնվող չորս անձանցից երկուսը մահացել են:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իր խորին ցավակցությունն է հայտնում մահացածների հարազատներին և մերրձավորներին, ու քաղաքացիներին հերթական անգամ կոչ է անում պահպանել գծանցումների հատման ճանապարհային երթևեկության կանոնները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բուրաստան գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է գնացքին։ ՆԳՆ ՓԾ-ն էլ հայտնել էր, որ 2 անձ է տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին. կան զոհեր
Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյու...
Ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը կասկածներ է հարուցում Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին. փաստաբան
Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր մ...
Փաստաբանը՝ ադրբեջանական դրոշով մեքենայի վարորդի մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նո...
Բացահայտվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ...