Ռազմական
Մեծ Բրիտանիան ցամաքային և օդային ուժեր կուղարկի Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ցամաքային և օդային ուժեր ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Ես հստակ հայտարարում եմ, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային զորքեր և ինքնաթիռներ՝ աջակցելու խաղաղության գործարքին։ Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ միասին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կշարունակեն քննարկել Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի անվտանգության ամերիկյան երաշխիքները՝ նպատակ ունենալով կարգավորել հակամարտությունը։
Սթարմերն ընդգծել է, որ մտադիր է աշխատել Թրամփի հետ՝ Ուկրաինայի հարցում «լավ գործարք ապահովելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
Պուտինը` Զելենսկու բաց նամակի մասին
Ադրբեջանի կտրուկ պատասխանն իր տարածքների օգտագործման վերաբերյալ
ԱԹՍ-ով հարված նավերին. ադրբեջանցիներ են զոհվել
3.0