Հրաժարվել ԱՄՆ-ի վասալային բարքերից․ Մակրոնի կոչը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած այցի ընթացքում եվրոպացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի վասալային բարքերից: Գրում է AFP գործակալությունը։
«Ես տեսնում եմ, թե ինչպես են Եվրոպայում շատերն ասում, որ անհրաժեշտ է քաղաքավարի լինել ԱՄՆ-ի հետ։ Այո, պետք է քաղաքավարի լինել, բայց նաև պետք է պահպանել այն, ինչ մենք ունենք, պետք չի հնազանդվել։ Ես դեմ եմ երջանիկ վասալացմանը»,- ասել է Մակրոնը։
Մակրոնի խոսքով ՝ Եվրոպան պետք է վերափոխվի, որպեսզի վերագտնի այն ուժը, որը, կարծես թե, կորցրել է:
Հավելենք, որ Թրամփը կարգադրել է 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել արտասահմանից ԱՄՆ պողպատի և ալյումինի բոլոր մատակարարումների համար:
Որոշումը վերաբերում է Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Եվրամիության երկրներից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից և Ճապոնիայից կատարվող մատակարարումներին:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
Զելենսկին գրառում է արել Թրամփի հետ լարված բանակցություններից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել:«Շնորհակալություն Ամերիկ...