Ինչպես է կառուցվող կամուրջը փլուզվում. կան զոհեր և տուժածներ. Հարավային Կորեա
Հարավային Կորեայում կառուցվող կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս հինգը տուժել են, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ողբերգությունը տեղի է ունեցել Սեուլ-Սեջոն արագընթաց մայրուղու հատվածում, երբ աշխատողները վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխում էին կամրջի վերին մասում ամրացած մի քանի երկաթե սյուներից բաղկացած պողպատե կառուցվածքը: Կամուրջը պահող հինգ 50 մետրանոց պողպատե սյուները մեկը մյուսի հետևից փլուզվել են:
Ազգային հրշեջ գործակալությունը հրաման է արձակել մոբիլիզացնել հրշեջներին՝ վթարի հետևանքով անհետ կորած անձանց որոնելու համար։
Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար Չխվե Սան Մոկը հրահանգել է բոլոր ռեսուրսներն ու անձնակազմը գործի դնել փրկարարական գործողությունն իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակ...
Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի...
Ինչպես է ավտոբուսը բախվում մեքենաներին ու հայտնվում կանգառում. կա զոհ և վիրավորներ. ՌԴ
Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսը շրջադարձ կատարում, բախվում մի քանի մեքենայի, հայտնվում հետիոտնի համար նախատեսվ...
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկ...