Պարտություն՝ վատագույն արդյունքով և սպասված հաղթանակ. ընտրություններ՝ Բունդեսթագում
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը, ինչպես և սպասվում էր, հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Երկրորդ տեղում է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ հասնելով իր պատմության լավագույն արդյունքին։ Օլաֆ Շոլցի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD) զբաղեցրել է երրորդ տեղը՝ երբևէ գրանցած վատագույն արդյունքը: Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 84%՝ ամենաբարձրը 1990 թվականից ի վեր։
Հաղթող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կանցլերի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Սակայն Բունդեսթագում նոր կանցլերի քվեարկությունը տեղի կունենա միայն իշխող կոալիցիայի կազմավորումից հետո։
Մերցը ընտրություններից հետո կուսակցության առաջնորդների բանավեճում ասել է, որ հույս ունի կոալիցիոն կառավարություն կազմել մինչև Զատիկ, կամ ապրիլի 20-ը։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...
Երևանում -13 է. ինչ սպասել առաջիկա օրերին
Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հիդրո...
6 ժամով լույս չի լինի մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանք...