Վրաստանում 4 նոր ավիաընկերություն է սկսում գործել
Այս գարնանը վրացական շուկա մուտք են գործում չորս նոր ավիաընկերություններ։ Մասնավորապես, aliq.ge-ի փոխանցմամբ՝ մարտի վերջից երկրում կսկսեն գործել British Airways-ը, Transavia France-ը, easyJet-ը և Edelweiss-ը։
Ավելի կոնկրետ՝ British Airways-ը թռիչքները կսկսի մարտի 30-ից։ Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական 4 անգամ։ Տեղեկատվության համաձայն՝ չվերթները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Էկոնոմ դասի մեկ ուղղությամբ տոմսի միջին արժեքը կկազմի 114 եվրո (327 լարի), իսկ բիզնես դասի համար՝ 406 եվրո (1165 լարի)։
Ֆրանսիական Transavia France ավիաընկերությունը ապրիլի 9-ից ուղիղ չվերթներ կսկսի Վրաստանից։ Ընկերությունը շաբաթական երկու անգամ ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի-Փարիզ երթուղով: Տոմսի միջին արժեքը 153 եվրո է (439 լարի)։
Բացի այդ, շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը շուկա դուրս կգա ապրիլի 12-ից։ Ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կիրականացնի Թբիլիսի-Ցյուրիխ-Թբիլիսի երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Ինչ վերաբերում է ուղեվարձին, ապա միակողմանի ուղևորության միջին գինը տատանվում է 190 եվրոյից մինչև 450 եվրո (545 լարիից 1291 լարի)։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին
«ԴՕԿ» կուսակցության լրատվական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է Վարդան Ղուկասյանի առողջական վի...