Վաղը մանկապարտեզները գործելու են, որ ծնողները աշխատանքի գնան. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Ավան վարչական շրջանում, որտեղ ևս իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։
Քաղաքապետի խոսքով՝ ձնամաքրման աշխատանքներ կատարելիս հիմնական խնդիրն առաջանում է, երբ Երևանի քաղաքապետարանի տեխնիկան հաճախ խցանումների պատճառով չի կարողանում մոտենալ նախատեսված վայրեր։
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։
«Բոլոր այն գործատուները, ովքեր հնարավորություն ունեն վաղն աշխատանքը կազմակերպել հեռավար կերպով, խնդրում ենք այդպես էլ անել։ Վաղն սպասվում է ամենաառատ ձյան տեղումներով օր։ Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շարունակելու է աշխատել 24-ժամյա ռեժիմով»,- նշել է քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...
Տիգրան Ավինյանը խնդրում է ըմբռնումով մոտենալ
Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառայ...
Ինչու է կաթվածահար եղել երթևեկությունը Երևանի փողոցներում. պարզաբանում
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակին: «Սիրելի երևանցիներ, Ե...