Ինչու է կաթվածահար եղել երթևեկությունը Երևանի փողոցներում. պարզաբանում
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակին:
«Սիրելի երևանցիներ,
Երևանում շարունակվող առատ ձյան տեղումները լուրջ դժվարություններ են առաջացրել ինչպես տրանսպորտի, այնպես էլ փողոցների անցանելիության առումով։ Մաքրման աշխատանքները ընթանում են արտակարգ ռեժիմով, բայց տեղումների ինտենսիվությունը դեռ շատ բարձր է, ինչի հետևանքով ճանապարհները կրկին ծածկվում են ձյունով, իսկ խցանումները հաճախ խոչընդոտում են ձնամաքրման մեքենաների օպերատիվ տեղաշարժը։
Քաղաքային տրանսպորտի աշխատանքը դժվարացած է, հնարավոր են ուշացումներ։
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս պահին․
Մաքրման աշխատանքներն իրականացվում են անընդմեջ, ներգրավված է ողջ տեխնիկան և համապատասխան թիմերը։
Հատուկ ուշադրություն է դարձվում հիմնական ճանապարհներին և տրանսպորտային հանգույցներին՝ ապահովելու քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունը։
Ծառայությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։ Շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար և կոչ ենք անում ցուցաբերել զգոնություն՝ պահպանելով անվտանգության կանոնները»։
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Նոր փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներում
Երևանի ավագանու նիստին քննարկվել է տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծի փոփոխությունները, որոնք ներկայացնում է փոխ...
Վաղը մանկապարտեզները գործելու են, որ ծնողները աշխատանքի գնան. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գտնվում է Ավան վարչական շրջանում, որտեղ ևս իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ։ Քաղա...
Տիգրան Ավինյանը խնդրում է ըմբռնումով մոտենալ
Իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, որ «Երևան ավտոբուսի» տրոլեյբուսների և ավտոբուսների անվադողերն ամառայ...