Թրամփը` ռուս-ամերիկյան բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները շատ լավ է անվանել։ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ իր վստահությունն Ուկրաինայում կարգավորման հարցում ամրապնդվել է:
Նրան խնդրել են խոսել Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպման մասին և արդյոք նա ավելի վստահ է դարձել բանակցություններից հետո ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործարքի կնքման հարցում։ «Ես շատ ավելի վստահ եմ, դրանք [բանակցությունները] շատ լավն էին», - ասել է նա լրագրողներին իր նոր հրամանագրերը ստորագրելուց հետո:
Ստորագրումը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի Մար-ա-Լագո կալվածքում, որը գտնվում է Ֆլորիդայի նահանգի Վեսթ Փալմ Բիչ քաղաքի մոտ։
«Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել. նրանք ցանկանում են դադարեցնել վայրի բարբարոսությունը»,- հավելել է Թրամփը։
Նա Ուկրաինայում ռազմական գործողությունների ողբերգությունը համեմատել է Գետիսբուրգի ճակատամարտի հետ՝ Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ճակատամարտի հետ, որը տեղի է ունեցել 1863 թվականի հուլիսի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։Բանակցություններն ընթանում են թագավո...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...