Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։
Բանակցություններն ընթանում են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։
Նախօրեին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ, նրանք բանակցություններ կվարեն ամերիկյան պատվիրակության հետ։ Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը կարող է միանալ Ռուսաստանի ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսական հարցեր։
Ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը և Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցությունները:
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել անցյալ չորեքշաբթի, որը տևել է գրեթե մեկուկես ժամ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փու...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...