Ռուսաստանը ունակ է 100%-ով ոչնչացնել ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ Կիևը. Թրամփ
Թրամփը ելույթ է ունեցել Մար-ա-Լագոյում Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո: Առանձնացրել ենք մի քանի հիմնական հայտարարություններ.
Թրամփը նկարագրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների վերջին բանակցությունները որպես «շատ լավ» և հայտարարել, որ դրանցից հետո «շատ ավելի վստահ» է դարձել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործարքի իրագործման հարցում։
Նա հայտարարեց, որ հիասթափված է Ուկրաինայի դիրքորոշումից Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում. նրանք երեք տարի ժամանակ են ունեցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։
Սատարել է Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մատնանշելով բնակչության շրջանում Զելենսկու աջակցության ցածր մակարդակը, որը նվազել է մինչև 4%։
Վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ունակ է «շատ արագ» 100%-ով ոչնչացնել ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ Կիևը, բայց չի ցանկանում դա անել։
Նա հայտարարեց, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանափակելու անհրաժեշտություն չի տեսնում։
Աջակցել է եվրոպական զորքերի Ուկրաինա մուտքին առանց ամերիկյան զորքերի մասնակցության։
Նա հայտարարեց, որ ԱՄՆ-ն զգալիորեն ավելի շատ է ծախսել Ուկրաինային աջակցելու համար, քան Եվրոպան, և կոչ է արել հավասարեցնել ներդրումները։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...