Նրա նպատակն է պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին. Մեդվեդև
Վլադիմիր Զելենսկին կարող է հարվածել ուկրաինական քաղաքներին և խաղաղ բնակիչներին, կեղտոտ ռումբ կիրառել սլաքները թեքելու համար, նման ենթադրություն է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա այդ մասին գրել է «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Զելենսկուն նեղն են գցել, և այժմ նրանից կարելի է սպասել ցանկացած քայլ, որն ուղղված է ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը խաթարելուն։
«Նա պետք է շտապ թեքի սլաքները: Ցույց տա օրկերի գազանային ժպիտը... վազող աչքերով ցնցվող կրծողից կարելի է սպասել ցանկացած սադրանք, որի նպատակն է խաթարել կարգավորումը և պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին», - նշել է Մեդվեդևը:
Նա ընդգծել է, որ Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո Զելենսկին հայտնվել է չափազանց տհաճ իրավիճակում, և նրա պահվածքը կարող է բացարձակապես անկանխատեսելի լինել:
Հիշեցնենք` փետրվարի 18-ին Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններ են կայացել: Ռուսաստանը ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ-ն՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը:
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Բանակցություններն ընթանում են թագավ...