Ուշակովը մանրամասներ է ներկայացրել ռուս–ամերիկյան բանակցություններից
«Շատ լուրջ զրույց էր բոլոր հարցերի շուրջ». ռուսական և ամերիկյան պատվիրակությունների Էր-Ռիադի բանակցություններն ավարտվել են: ՌԴ նախագահի օգնական Ուշակովը մանրամասներ է ներկայացրել 4,5 ժամ տևած բանակցություններից։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները վատ չեն անցել։ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը։ Երկու գերտերությունները չեն կարող միմյանց հետ չշփվել։
Առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մերձենում են, բայց այդ մասին սկսել են խոսել։ Դժվար է կոնկրետ ժամկետ նշել Պուտինի և Թրամփի հանդիպման, սակայն դժվար թե այն տեղի ունենա հաջորդ շաբաթ։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցողների առանձին թիմերը կսկսեն շփումները Ուկրաինայի հարցով։ Որոշումը, թե ով կլինի Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բանակցային թիմում, կկայացնի Պուտինը, ԱՄՆ-ն դեռ չի նշանակել իր ներկայացուցիչներին»,- հայտնել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։Բանակցություններն ընթանում են թագավո...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...