Ուղևորատար ինքնաթիռը շրջվել է Տորոնտոյում վայրէջք կատարելիս
Տորոնտոյի Լեսթեր Փիրսոն միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է կանադական CTV News հեռուստաընկերությունը։
Globe and Mail–ի փոխանցմամբ՝ ավիավթարի պահին օդանավակայանում եղանակային պայմանները բարդ են եղել՝ -9 ջերմաստիճան, բուք և քամու ուժգնացում մինչև 18 մ/վրկ։
Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռը շրջվել է:
ԶԼՄ–ների վերջին տվյալներով՝ տուժել է 18 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Նա և երկու մեծահասակ ծանր վիճակում հոսպիտալացվել են:
CTV News-ն ավելի վաղ հայտնել էր 8 տուժածի մասին, որոնց վիճակի մասին մանրամասներ չէին նշվում:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 80 մարդ։
Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են օդանավակայանում։
«Toronto Pearson–ը տեղյակ է Մինեապոլիսից ժամանած Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության խմբեր»,- ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան
Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես գրում են Զ...
Անապայում այրվում է լողափերը մազութից մաքրող կամավորների շտաբը
Հրդեհ է բռնկվել Անապայում լողափերը մազութից մաքրող կամավորների շտաբում, գրում են թելեգրամյան ալիքները՝ հրապարակելով նաև...
Զինված ավազակային հարձակում Երևանում. կա տուժած
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գլխի...
Դանակով հարձակում, զոհ և վիրավորներ` Ֆրանսիայում
Ֆրանսիայի Մյուլուզ քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, վ...