Հեշտ չի լինի. Մարկո Ռուբիոն` բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Ուկրաինայի բանակցային գործընթացի ապագան որոշվելու է կողմերի «խոստումները կատարելու» պատրաստակամությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ նրա՝ դա ցույց կտան առաջիկա շաբաթները։
Ռուբիոն նաև, ինչպես նշում է «Ինտերֆաքսը», հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության լուծումը հեշտ չի լինի, և կողմերը ստիպված կլինեն գնալ զիջումների։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած Ռուսաստան-ԱՄՆ հանդիպումը նվիրված էր մի շարք տնտեսական նախագծերում համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր շփումների նախապատրաստմանը և երկու երկրների ղեկավարների հանդիպումների կազմակերպմանը։
Ռուսաստանի Դաշնությունը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Միացյալ Նահանգները՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը։
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Էր Ռիադում մեկնարկեց բանակցությունները ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև
Էր Ռիադում բանակցություններ են սկսվել ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։Բանակցություններն ընթանում են թագավո...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...