Զախարովան՝ Լավրովի կատակի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատակը Դանիայի և Գրենլանդիայի մասին, որն արվել է Ուկրաինայի համատեքստում հնարավոր տարածքային զիջումների մասին ամերիկացի լրագրողի հարցին ի պատասխան, ուղղված է Եվրամիության առաջնորդներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դիվանագիտական նուրբ տրոլինգը, որով ՌԴ ԱԳՆ ղեկավարը սկսեց իր պատասխանը, աննկատ չմնաց: CNN-ի թղթակցի՝ Ռուսաստանին Ուկրաինային տարածքային զիջումների մասին հարցին նա հակահարց տվեց.
«Սա տրոլինգ էր ոչ այնքան Ֆրեդերիկին, այլ, ինչպես ինձ թվում է, ԵՄ-ի և նրա որոշ երկրների առաջնորդներին, որոնք ակտիվորեն փորձում են «նստել բանակցությունների սեղանի շուրջ»՝ պաշտպանելու Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը»»,- պարզաբանել է Զախարովան։ Ավելին, ըստ նրա, «պաշտպանում են այն նույն Ուկրաինան, որը ոչ ԵՄ անդամ է, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ, և ընդհանրապես առնչություն չունի Եվրոպայի, իրական, օրիգինալ եվրոպական արժեքների հետ, ինչպիսիք են մարդասիրությունը, հանդուրժողականությունը, բազմազանությունը»։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իսկական անդամ Դանիան հսկայական խնդիրներ ունի, նշել է դիվանագետը։ «Նրանք փորձում են նրանից գողանալ հսկայական տարածք՝ Գրենլանդիան»,- ընդգծեց նա:
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն ամենի վրա, ինչ այժմ կատարվում է դանիական լրատվամիջոցներում, որտեղ ամերիկացիների հայտարարություններն արդեն ոչ միայն խուճապ, այլ իրական ցնցում են առաջացնում։ Այս համատեքստում նա մեջբերեց մի քանի լրատվամիջոցների վերնագրեր:
«Խոսքը «ինչպես դա կարող է լինել» չէ, այլ «երբ» և «որքանով»»,- հայտարարեց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կատակով նշել է Դանիան և Գրենլանդիան՝ հեգնանքով պատասխանելով ուկրաինական հակամարտության կարգավորման փոխզիջումների մասին լրագրողների հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...