BBC-ի Լոնդոնյան կենտրոնակայանը ենթարկվել է հարձակման. պատերը ներկել են կարմիր ներկով, կոտրել ապակիները
Պաղեստինամետ ակտիվիստները կարմիր ներկով են պատել Լոնդոնում Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) կենտրոնակայանը և ջարդել են ապակիները: Այս քայլով նրանք մեղադրում են պաղեստինցիների ցեղասպանությանը հանցակից լինելու մեջ, ասվում է Palestine Action կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր Palestine Action-ի ակտիվիստները թիրախավորել են BBC-ի Portland Place կենտրոնական գրասենյակը Լոնդոնում՝ ծածկելով շենքը արյուն հիշեցնող կարմիր ներկով և ջարդել են ապակիները՝ ի նշան Պաղեստինի ցեղասպանությանը BBC-ի շարունակական հանցակից լինելուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Palestine Action-ն ասում է, որ կարմիր ներկը խորհրդանշում է «կորպորացիայի պատասխանատվությունը Գազայում արյունահեղության համար»: Քարոզարշավի մասնակիցները պնդում են, որ BBC-ն հանցակից է «սպիտակեցնելով իսրայելական վայրագությունները» կանխակալ հաղորդագրությունների միջոցով: Նրանք մեղադրում են ընկերությանը «պաղեստինցիների նկատմամբ իսրայելական բռնությունները» նսեմացնելու և «պաղեստինցիների ձայների համար հարթակ» չտրամադրելու մեջ, ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ սա Palestine Action-ի երկրորդ ակցիան էր BBC-ի դեմ։
2023 թվականի վերջին BBC-ն բախվեց քննադատությունների տարափի հետ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուսաբանման ժամանակ կողմնակալության մեղադրանքների ֆոնին: «Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ բրիտանական հեռուստաընկերության լրագրողներն իրենք են մեղադրել երկակի ստանդարտների մեջ՝ ասելով, որ ավելի մեծ ուշադրություն է դարձվել իսրայելցի զոհերին։ BBC-ն հերքել է բոլոր մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...