![ՀՀ–ի և ԱՄԷ–ի քաղաքացիները միմյանց տարածքում կկարողանան օգտվել ազգային վարորդական վկայականից](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-13/67ada0f92fb84.webp)
ՀՀ–ի և ԱՄԷ–ի քաղաքացիները միմյանց տարածքում կկարողանան օգտվել ազգային վարորդական վկայականից
![ՀՀ–ի և ԱՄԷ–ի քաղաքացիները միմյանց տարածքում կկարողանան օգտվել ազգային վարորդական վկայականից](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-13/67ada0f92fb84.webp)
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը հավանության արժանացավ ՀՀ կառավարության փետրվարի 13-ի նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս հուշագիրը հնարավորություններ կստեղծի, որ երկու երկրների քաղաքացիները մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվեն իրենց ազգային վարորդական վկայականներից, ինչը էլ ավելի կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները միմյանց տարածքում:
Որոշման մեջ ասվում է․ «Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով` պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»։
Եթե, օրինակ` ՀՀ քաղաքացին ժամանում է ԱՄԷ բնակության նպատակով, ապա վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը Էմիրություններում կազատվի դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից: