Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան համերգի՝ իր հոնորարը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումից։


«Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը։


«Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայումս մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է ետ ստանալ արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ»,- նշված է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, չի հաղորդվում, թե որքան էր կազմում արտիստի հոնորարը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար: Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում: