![Իրանի դեմ Թրամփի նավթային սպառնալիքներն անիրագործելի են. ԻՀՊԿ](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-09/67a8ab8bd5517.webp)
Իրանի դեմ Թրամփի նավթային սպառնալիքներն անիրագործելի են. ԻՀՊԿ
![Իրանի դեմ Թրամփի նավթային սպառնալիքներն անիրագործելի են. ԻՀՊԿ](https://auroranews.am/storage/img/base_image/2025-02-09/67a8ab8bd5517.webp)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Թանգսիրին իրանական լրատվամիոջեցերից մեկին տված հարցազրույցում ասել է.
«ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջովին դադարեցնել իրանական նավթի արտահանումը: Բայց նրանք չեն կարողանա հասնել իրենց նպատակներին: Մենք արդեն 46 տարի կանգնած ենք նրանց դեմ։ Նրանք չեն կարողանում կոտրել մահմեդականներին: Տեսեք, թե ինչպես են Գազայում մերկ ձեռքերով մուսուլմաններն ավելի քան 15 ամիս դիմադրում երեխաներին սպանող և արյուն թափող դաժան ռեժիմին: Ակնհայտ է, որ պատժամիջոցները չեն կարող կոտրել ավելի մեծ երկրի։ Որքան շատ են նրանք պատժամիջոցներ սահմանում, այնքան մեծ նվաճումների ենք մենք հասնում»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Թանգսիրին նաև ասել է, որ իրենք հնարավորություն ունեն փակել Հորմուզի նեղուցը: