Հայաստանը հրաժարվում է խորհրդային զենքերից և ձեռք է բերում նոր հրետանային համակարգեր. Janes
Հայաստանն սկսել է ֆրանս-հնդկական արտադրության Trajan 155 մմ քարշակային հաուբիցների խմբաքանակի գնման գործընթացը, հայտնում է Janes-ը։
Նշվում է, որ խոսքը հայկական կողմից նման տեսակի հրետանային համակարգերի «անհայտ քանակի» ձեռքբերման մասին է։ Trajan-ը մշակվել է ֆրանսիական Nexter Systems ընկերության կողմից։ Ըստ լրատվամիջոցի՝ ստանդարտ զինամթերք արձակելիս համակարգի հեռահարությունը մոտավորապես 30 կմ է, իսկ ակտիվ-ռեակտիվ հրետանային արկերի կիրառման դեպքում այդ ցուցանիշը հասնում է 55 կմ-ի։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանի կողմից այդ հրետանային համակարգերի գնումը ցույց է տալիս Երևանի ռազմավարական որոշումը՝ հրաժարվել խորհրդային զենքերից և զինամթերքից, քանի որ երկիրն արդեն գնում է 155 մմ տրամաչափի հրետանային համակարգերի մի քանի տեսակ։ Հրապարակումը նկատել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի Telegram ալիքը, ըստ որի Հայաստանը լինելու է Trajan-ի առաջին հայտնի հաճախորդը։ Ալիքը նշել է, որ Հայաստանի համար Trajan համակարգերը նախատեսվում է արտադրել Հնդկաստանում՝ Larsen & Toubro (L&T) խմբի կողմից, որը նախապես պայմանագիր էր կնքել Nexter-ի հետ համատեղ Trajan արտադրելու մասին՝ փորձելով այն առաջարկել հնդկական բանակին։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանին և Ֆրանսիային Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Ամեն ինչ կավարտվի 1,5-2 ամսից. Պուտին
Պուտինը Զելենսկիին անվանել է ոչ լեգիտիմ նախագահ խաղաղ բանակցությունների համար. Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասե...