Բախումներ և ձերբակալություններ են սկսվել Թբիլիսիում
Ընդդիմության մի քանի առաջնորդներ, այդ թվում՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան և «Հանուն Փոփոխության» կոալիցիայի հիմնադիր Նիկա Մելիան, ձերբակալվել են ոստիկանության հետ բախումներից հետո, երբ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստներ փորձել են փակել Թբիլիսի-Բաթումի ռազմավարական մայրուղին Վրաստանի մայրաքաղաքի մուտքի մոտ: Այս մասին հայտնում է Interpressnews-ը։
Նախօրեին սոցիալական ցանցերում «քաղբանտարկյալների» ազատ արձակման, նոր խորհրդարանական ընտրությունների և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի վերսկսման պահանջով լայնածավալ ակցիա էր նախատեսվել։ Շաբաթ օրը ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել որոշ խմբերի, այդ թվում՝ «Դայտովե» ՀԿ-ի և մի քանի այլ ադմինիստրատորների բնակարաններում։
Ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել քրեական կամ վարչական օրենսգրքի կոնկրետ հոդվածները, որոնցով գործեր են հարուցվել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, որն ամենանշանակալին դարձավ նոյեմբերի 28-ից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Ուրբաթ օրը ՆԳՆ-ն զգուշացրել է, որ քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ ռազմավարական նշանակության մայրուղիների արգելափակումը պատժվում է մինչև չորս տարվա ազատազրկմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ինքնաթիռը բռնկվել է թռիչքի ժամանակ. ԱՄՆ
Հյուսթոնի օդանավակայանում թռիչքի ժամանակ բռնկվել է United Airlines ավիաընկերության ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Fox 2...
Զոհ և տուժածներ՝ Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Ինչպես են մարդկանց տարհանում Մոսկվայի այրվող Էլեկտրոզավոդից
Ռոսգվարդիան ցուցադրել է կադրեր, թե ինչպես են մարդկանց տարհանում Մոսկվայի այրվող Էլեկտրոզավոդից: Հրապարակված տեսանյութում...
Զինված ավազակային հարձակում Երևանում. կա տուժած
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գլխի...