Զոհ և տուժածներ՝ Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով
Փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 20։00-ին։
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
Զինված ավազակային հարձակում Երևանում. կա տուժած
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գլխի...
Վթարի է ենթարկվել Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան
Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։ Ինչպես գրում են Զ...
18+. Ավտոբուսն ընկել է կամրջից. կա ավելի քան 50 զոհ. Գվատեմալա
Գվատեմալայում մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Meduza-ն։ Նշվում է, որ տրան...
Ինչպես են մարդկանց տարհանում Մոսկվայի այրվող Էլեկտրոզավոդից
Ռոսգվարդիան ցուցադրել է կադրեր, թե ինչպես են մարդկանց տարհանում Մոսկվայի այրվող Էլեկտրոզավոդից: Հրապարակված տեսանյութում...