Լիարժեք ընդունում եմ ձեր օրակարգը․ վարչապետի արձագանքը Auroranews-ի հրատապ հարցերին
Auroranews-ն ասուլիսի ընթացքում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Հայտնի ասացվածք կա դանակը ոսկորին հասնելու մասին: Այսօր դանակն արդեն կտրում է ոսկորը: 2024 թվականին մեր երկրում 18 միլիարդ դոլարի (17.3 տրիլիոն դրամ) խաղադրույքներ են կատարվել: Այսինքն ձեր բոլոր նախաձեռնությունները գովազդի արգելք եւ այլ, անօգուտ են եղել: Մարդիկ շարունակում են խաղալ: Ինչու՞ Հայաստանում չեք արգելում շահումով խաղերի գործունեությունը, քանի որ այն սպառնում է ազգային անվտանգությանը և ազգի գոյատեւմանը: Իսկ ազգի գոյատեւումը վտանգի տակ է»:
Auroranews-ի մյուս հարցը հետևյալն էր․ «Մի քանի շաբաթ առաջ այրվում էր Լոս Անջելեսը: Հրդեհի օրերին օդի ախտոտվածության ցուցանիշը այդ քաղաքում կանաչ մակարդակի վրա էր: Իսկ տարիներով, ամիսներով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը ցույց է տալիս, որ այն վտանգավոր է կյանքի համար: Բժշկական կենտրոններ դիմող այնքան մարդ կա, որ թվում է, թե թեժ ակցիա է հայտարարվել: Ի՞նչ եք անելու»։
«Օդի հետ կապված խնդրով հանձնարարել եմ և աշխատանքային խումբ է ձևավորվել, կարող է ֆորմալ չի ձևավորվել, բայց ես նկատի ունեմ, վարչապետի որոշում չկա, բայց ես հանձնարարական եմ տվել շատ ինտենսիվ աշխատեն՝ փոխվարչապետ, Շրջակա միջավայրի նախարարություն, Երևանի քաղաքապետարան։ Որովհետև մի շրջան կար նամակների շատ մեծ հոսք եղավ, ես անկեղծ եմ ասում, հենց այդ նամակներից իմացա այդ պրոբլեմի մասին, չնայած այնպես չի, որ վարչապետի համար ուրիշ օդ կա Երևանում ու ես այդ օդն եմ շնչում»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է խաղադրույքներին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք արգելել չի լինի, որովհետև դա գործունեության մի ձև է։
«Մենք ընդունում ենք ձեր ահազանգը, ես լիարժեք ընդունում եմ ձեր բարձրացրած օրակարգը, չեք պատկերացնի ինձ որքան է դա մտահոգում»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...
Ինչի Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ պատրաստ էր տալ․ Փաշինյան
Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախ...
Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս հ...
Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...