Շվեյցարիայում կարող են արգելել երեխաներ որդեգրել արտերկրից
Շվեյցարիայում մտադիր են արգելել իր քաղաքացիներին երեխաներ որդեգրել արտերկրից: Կառավարության որոշման հիմքում ընկած է անկախ փորձագետների խմբի զեկույցը, ըստ որի, եթե անգամ որդեգրման օրենքը խստացվի, չի կարելի ամբողջությամբ բացառել որդեգրման ընթացակարգի հետագա խախտումները։ Այս մասին գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ կառավարությունն ընդունում է նախկինում շվեյցարացիների կողմից օտարերկրյա երեխաների որդեգրման հարցում չարաշահումների առկայությունը։ Դրա հիման վրա Դաշնային խորհուրդը Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտին հանձնարարել է մինչև 2026 թվականի վերջ պատրաստել արգելքի համապատասխան նախագիծ։
Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով՝ 1980-1990-ականներին հազարավոր երեխաներ Բրազիլիայից, Հնդկաստանից, Չիլիից և Շրի Լանկայից ապօրինաբար որդեգրվել են շվեյցարացիների կողմից։ Նման գործելակերպը հայտնի դարձավ, երբ այս երեխաները մեծացան և սկսեցին հարցեր տալ իրենց ծագման մասին, որոնց պատասխանը չէր տրվել:
Համաձայն վերջին տարիներին Շվեյցարիայում հրապարակված մի շարք ուսումնասիրությունների՝ որդեգրումները հիմնված են եղել անօրինական պրակտիկայի վրա, այդ թվում՝ երեխաների թրաֆիքինգը արտասահմանում:
Շվեյցարիայի իշխանություններին չի հաջողվել կանխել նման խախտումները