Հասարակություն
Հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն . Արմեն Գալջյան
Փետրվարի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում հսկիչներ կլինեն: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման դեմ սպասվելիք բոյկոտին:
Գալջյանը չի ասել, թե արդնոք բոյկոտին միացած քաղաքացիները կտուգանվեն:
«Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այլևս 100 դրամով երթևեկել հնարավոր չէ, քաղաքացիները պետք է օգտվեն քաղաքային իշխանության առաջարկած որևէ փաթեթից կամ 1 ուղևորության համար վճարել 150 դրամ:
Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ դեմ են այս որոշմանը և միանալու են բոյկոտին»,– գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3