«Opel»-ների վարորդները դատի են տալիս Տիգրան Ավինյանի հորը. «Հրապարակ»
«Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:
«Ով մոտեցել է բոլորին իրավաբանական խորհրդատվություն արվել է մեր իրավաբանի կողմից, ամբողջովին հայցադիմումի շաբլոնները տրվել են, իրենց մնում է անուն-ազգանունները գրել, ստորագրել եւ մուտք անել դատարան։ Հստակ թիվ այս պահի դրությամբ չունենք, բայց իրավական խորհրդատվություն շատ մարդկանց ենք տվել, նաեւ՝ հայցադիմումի ձեւը»,-ասաց Գրիգոր Իսկանդարյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում