Հասարակություն

Նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդերով. Երևանի քաղաքապետարան

Նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդերով. Երևանի քաղաքապետարան

2024 թվականին մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:


«Երևանում տեղադրվել է 10198 լեդ լուսատու և փոխարինվել 83000մ մալուխ: Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում, Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:

Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով»,– նշվում է հաղորագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250