Լեհաստանի նախագահը կոչ է անում ապամոնտաժել «Հյուսիսային հոսքերը»
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները Եվրոպա չեն կարող վերականգնվել նույնիսկ այն դեպքում, երբ Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագիր ձեռք բերեն։ Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք» գազատարները, որոնք չեն շահագործվում 2022 թվականից ի վեր, «պետք է ապամոնտաժվեն», գրում է Kommersant.ru–ն:
«Ես կարող եմ միայն հուսալ, որ եվրոպացի առաջնորդները կսովորեն իրենց դասերը... և կորոշեն երբեք չվերսկսել գազի հոսքը այս խողովակաշարերով: «Հյուսիսային հոսքերը պետք է ապամոնտաժվեն, դրանք շատ մեծ վտանգ են ներկայացնում Ուկրաինայի, Լեհաստանի, Սլովակիայի և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների համար»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Անջեյ Դուդան։
Ինչպես հավելել է Լեհաստանի նախագահը՝ «Հյուսիսային հոսքով» գազի հնարավոր մատակարարումները կստեղծեն ինչպես էներգետիկ, այնպես էլ տնտեսական վտանգ։ Նա կարծում է, որ դրանք կնշանակեն «ռուսական գերակայություն Եվրոպայի վրա տնտեսական իմաստով»։
Հունվարի սկզբին ծայրահեղ աջակողմյան AfD կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածուն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթելու դեպքում Գերմանիան կվերսկսի «Հյուսիսային հոսք»-ի շահագործումը։ Բրիտանական «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Դեյվիդ Քերտենը համանման կոչ է արել:
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
ԱՄՆ–ի հետ խնդրահարույց հարցեր կան. Թուրքիա
Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խնդրահարույց հարցեր ունի, որոնցից գլխավորը Սիրիայում Վաշինգտոնի քաղաքականություն...
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Ալեն Սիմոնյանը դատի կտա որոշ ԶԼՄ–ների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայցեր կներկայացնի ԶԼՄ-ների դեմ: Այս մասին նա հայտնել է իր տելեգրամյան ալիքում: «Հա...