Ովքեր են իրականացրել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի կիբերհարձակումը
Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վրա կիբերհարձակումն իրականացրել են վրացի հաքերները, որոնք կապված են Anonymous հաքերային խմբի հետ:
X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ խումբը նշել է, որ մի քանի շաբաթ «կիբեռպատերազմ է հայտարարել Վրաստանի անօրինական ռեժիմին, որին աջակցում է Ռուսաստանը»:
Թբիլիսիի հասարակական տրանսպորտի համակարգի վրա երեկվա հարձակումը, ըստ Anonymous-ի, ուղղակի «ուղերձ էր կոռումպացված կառավարությանը, որը կեղծել է ընտրությունները և հաստատել ավտորիտար ռեժիմ»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ժամանակավորապես անջատվել էր Թբիլիսիի ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձի վճարման համակարգը, ինչի պատճառով տրանսպորտն ուղևորներին սպասարկում էր անվճար: Պատճառը ենթադրյալ կիբերհարձակումն է, հայտարարել են Թբիլիսիի քաղաքապետարանից:
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք չի կարող լինել ուղղաթիռ, կատու կամ շուն. միայն երկու սեռ. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ մտադիր է իր երկրի Սահմանադրությունում ամրագրել միայն երկու սեռերի՝ արական...
Սա ապտակ է. Լոս Անջելեսի հրշեջները նամակ են ստացել՝ աշխատանքից ազատվելու առաջարկով
ԱՄՆ իշխանությունները հորդորել են հրաժարականի դիմում ներկայացնել Լոս Անջելեսում անտառային հրդեհների դեմ պայքարող հրշեջներ...
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը պահեստազորայինների վա...
Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ. Ազատություն
Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի...