Հասարակություն

Թրամփը այլևս չի խոստանում 24 ժամում վերջ տալ ուկրաինական հակամարտությանը

Gohar Vardanyan 1 րոպե 513 դիտում
Թրամփը այլևս չի խոստանում 24 ժամում վերջ տալ ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի նշում Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու պլանների մասին։ Այս մասին գրել է բրիտանական Financial Times (FT) թերթը։


Հրատարակության աղբյուրներից մեկը դա կապել է այն փաստի հետ, որ Հանրապետականի անցումային թիմը «բառացիորեն տարված է ուժի գաղափարով և ցանկանում է ուժեղ երևալ», և այդ պատճառով ստիպված է վերանայել իր մոտեցումը ուկրաինական հակամարտության նկատմամբ։ Հոդվածում նշվում է, որ այժմ, մասնավորապես, Թրամփը քննարկում է Կիևին աջակցելու շարունակությունը հիմնականում եվրոպական դաշնակիցների միջոցով։


Ավելի վաղ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ թեև ԱՄՆ ընտրված նախագահը ձգտում է հնարավորինս շուտ խաղաղություն հաստատել, սակայն մտադիր չէ Մոսկվային զիջումների գնալ  կարգավորման հարցում, քանի որ «ցանկանում է փրկել Ուկրաինան և նրա ինքնիշխանությունը»:


Երեկ՝ հունվարի 14-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Թրամփն առաջին արևմտյան քաղաքական գործիչն էր, ով ընդունեց ՆԱՏՕ-ի սուտը՝ դաշինքը դեպի արևելք չընդլայնելու մասին։ Մեկ շաբաթ առաջ հանրապետականն ասել էր, որ հասկանում է Ռուսաստանի զգացմունքները` ընդդիմանալով Ուկրաինայի մուտքին Հյուսիսատլանտյան դաշինք:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250