Ինչը կարող էր հրդեհների պատճառ դառնալ ԱՄՆ-ում․ WP
Լոս Անջելեսի շրջանի Փալիսեյդս շրջանում բռնկված հրդեհի պատճառը կարող էր լինել Ամանորի գիշերը հրավառության մեկնարկը: Այս մասին գրում է The Washington Post -ը վկաներից հարցումներ անցկացնելուց, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի վերլուծությունից հետո:
Հունվարի 1-ի գիշերը հրշեջները մեկնել են Փասիֆիք Փալիսեյդս շրջանում բռնկված հրդեհը վերացնելու համար, որի մակերեսը կազմում էր մոտ 12 հազար քմ: Չնայած թույլ քամուն, դրա տեղայնացման համար պահանջվել է 4 ժամ: Պարբերականի կողմից հարցված փորձագետների կարծիքով՝ հավաքված նյութերը վկայում են այն մասին, որ այդ շրջանում պահպանվել է կրկնակի հրդեհի վտանգը։
Ինչպես հետեւում է Լոս Անջելեսի շրջանի հրշեջ բաժանմունքի ռադիոձայնագրություններից, որոնք լսել են լրագրողները, խոշոր հրդեհը, որը սկսվել է հունվարի 7-ին, մեկնարկել է նախնական հրդեհի վայրից ոչ հեռու: Արբանյակից արված լուսանկարների ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ նոր հրդեհ է սկսվել Ամանորին տեղի ունեցած հրդեհի հարևանությամբ:
Այն մասին, որ Սանտա Մոնիկայի լեռներում գտնվող Տեմեսկալ լեռնաշղթայի հատվածում Ամանորի գիշերը հրդեհի պատճառ կարող էր դառնալ հրավառությունների արձակումը, լրագրողներին պատմել են տեղի բնակիչները:
Պաշտոնյաներն ասում են, որ հրդեհի ճշգրիտ պատճառը պարզելու համար կարող են տևել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ: Պարբերականը նշում է, որ տեղի բնակիչների հաղորդագրությունների համաձայն, որոնք ավելի ուշ հաստատվել են ռադիոհաղորդումների ձայնագրություններով, կադրերի պակասի եւ մեծ թվով բռնկումների պատճառով հրշեջները չեն կարողացել նույնչապ օպերատիվ արձագանքել հունվարի 7-ին բռնկված հրդեհին: