Մանրամասներ տրանսպորտի արտոնության փաթեթներից օգտվողների համար
«Հիշեցնեմ, որ այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը
Սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մա...
Անհրաժեշտ է փոփոխել օրենքները. Արսեն Թորոսյան
Auroranews-ը երեկ անդրադարձել էր, որ սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդ...
ՀՌԱՀ-ը և ԲՏԱ-ն` ռուսական ալիքների հնարավոր արգելափակման մասին
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ հունվարի 1-ից սկսվելու է Հայաստանում ռուսական հեռուսատաալիքների հեռարձումը...
Առինջում ցրտից հիվանդանում են, վնասվում է էլեկտրատեխնիկան. ՀԷՑ-ի պարզբանումը
Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչները Auroranews-ին ահազանգում են, որ վերջին օրերին տեղի են ունենում երկարատև հոսաքարզրկ...