Հասարակություն Կարևոր

Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը

Davit Jalalyan
Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը

Սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մատուցող կլինիկաներ, դեղատներ տարբեր տեսակի դեղամիջոցներ: Գովազդային հոլովակներում սակայն բացակայում է հիշատակումը տվյալ կլինիկաների կամ դեղատան գործունեության լիցենզիայի մասին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված գովազի թույտվության մասին: Սա առողջապահության նախարարության կողմից սահմանված գովազի վերաբերյալ պայմանների կոպիտ խախտում է և ստացվում է, որ մի շարք բուժհաստատություններ և ընկերություններ մեր երկրում ապօրինի գործունեություն են ծավալել: Օրինակները բազմաթիվ են, որոնք առողջապահության նախարարության անգործության հետևանքով այսպես ասած ծաղկում են ապրում:


«Սոցիալական հարթակներում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով գովազդների վերահսկողությունը չափազանց բարդ է դարձել: Այո, մենք հեռուտատեսության և այլ լրավականների գովազդների նկատմամբ շատ խիստ պահանջներ ունենք և դրանք շատ հեշտ է վերահսկել: Բայց երբ անթիվ անհամար կայքեր և օգտատերեր սոցցանցերում գովազդ են տեղադրում խնդիրը շատ է բարդանում: Մենք լիցենզավորման բաժնում շարունակ մոնիթորինգ ենք իրականացնում որոնողական մեթոդներով և խախտումներ հայտաբերելու դեպքում դիմում ենք տեսչական մարմիններին: Բայց ընդհանուր առմամբ այս խնդիրը ակտուալ է ոչ միայն Հայաստանում այլև աշխարհի տարբեր երկրներում»,- այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


Այստեղ հարց է առաջանում տիկին նախարարին: Ինչպես է ստացվում, որ Auroranews-ը և բազմաթիվ այլ քաղաքացիներ նկատում և արձանագրում են այդ խախտումները, իսկ նախարարությունը` ոչ: Ինչպես է ստացվում, որ տարբեր բուժհաստատություններ տևական ժամանակ խախտում են օրենքը և անպատիժ մնալով շարունակում իրենց ապօրինի գործունեությունը: Ինչպես է ստացվել, որ հեռուստաընկերությունները այլ լրատվամիջոցները ԱՆ-ի կողմից գտնվում են խիստ վերահսկողության տակ և այսպես կոչված մանրադիտակով զնվում է սահմանված բոլոր դետալներն, իսկ սոցցանցերում միանգամայն բարձիթողի վիճակ է:


Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը խոսում է նաև այն մասին, որ նա և իր ղեկավարած գերատեսչությունը փաստացի չեն տիրապետում իրավիճակին: Պատկերն այսպիսին է. սահմանվել են գովազդի մասին խիստ պահանջներ, որոնք ՀՀ առողջապահության նախարարությունը ի վիճակի չէ պատշաճ կերպով կիրառել: Այո, օգտագործելով սոցհարթակաները բազմաթիվ կլինիկաներ դեղատներ գովազդի մասով անում են այն ինչ ուզում են: Այստեղ ևս մեկ հարց է ծագում տիկին նախարարին. ո՞րն էր գովազդի մասին նման պայմանների ընդունման իմաստը, եթե դրանք դյուրին եղանակով շրջանցվում են: Սրա պատասխանատուն առողջապահության նախարարությունն է և նախարար Ավանաեսյանը, որը որպես պատճառաբանություն ներկայացնում է սոցցանցերում անթիվ անհամար կայքերի և օգտատերերի առկայությունը: Սա ոչ այլ ինչ է քան խայտառակություն:


Սա ընդունված օրենքը օդից կախված թողնելու հերթական վառ օրինական է, որը առաջին հերթին պետք է կոշտ արձագանքի արժանանա կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից: Auroranews-ը ներկայացնում է սոցհարթակներում հրապարակված բուժհաստատության մասին գովազդային հոլովակներ որտեղ բացակայում են լիցենզիայի մասին իրազեկումը, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից տրամադրված գովազդի թույլտվության մասին տեղեկությունը: Հոլովակներ, որոնք ևս վրիպել են նախարարության ուշադրությունից:


Auroranews-ն այս հրապարակումներից հետո ամենայն ուշադրությամբ սպասելու է, թե ինչ քայլեր և գործողություններ է իրականացնելու ԱՆ-ն և կոնկրետ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու տվյալ խախտումների վերաբերյալ:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250