Անհրաժեշտ է փոփոխել օրենքները. Արսեն Թորոսյան
Auroranews-ը երեկ անդրադարձել էր, որ սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մատուցող կլինիկաներ, դեղատներ և տարբեր տեսակի դեղամիջոցներ: Գովազդային հոլովակներում, սակայն, բացակայում է հիշատակումը տվյալ կլինիկաների կամ դեղատան գործունեության լիցենզիայի մասին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված գովազի թույլտվության մասին: Սա առողջապահության նախարարության կողմից սահմանված գովազդի վերաբերյալ պայմանների կոպիտ խախտում է և, ստացվում է, որ մի շարք բուժհաստատություններ և ընկերություններ մեր երկրում ապօրինի գործունեություն են ծավալել: Օրինակները բազմաթիվ են, որոնք առողջապահության նախարարության անգործության հետևանքով, այսպես ասած, ծաղկում են ապրում:
«Սոցիալական հարթակներում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով գովազդների վերահսկողությունը չափազանց բարդ է դարձել: Այո, մենք հեռուտատեսության և այլ լրավականների գովազդների նկատմամբ շատ խիստ պահանջներ ունենք և դրանք շատ հեշտ է վերահսկել: Բայց երբ անթիվ անհամար կայքեր և օգտատերեր սոցցանցերում գովազդ են տեղադրում խնդիրը շատ է բարդանում: Մենք լիցենզավորման բաժնում շարունակ մոնիթորինգ ենք իրականացնում որոնողական մեթոդներով և խախտումներ հայտաբերելու դեպքում դիմում ենք տեսչական մարմիններին: Բայց ընդհանուր առմամբ այս խնդիրը ակտուալ է ոչ միայն Հայաստանում այլև աշխարհի տարբեր երկրներում»,- երեկ ասել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Առկա խնդրի և դրանց լուծումների շուրջ այսօր Auroranews-ը զրուցեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Այո կա նման խնդիր, պետք է օրենքները փոփոխել և դրանք ավելի ժամանակակից դարձնել»- ասաց Թորոսյանը:
Վերջինս նշեց նաև, որ հավանաբար ինքը կնախաձեռնի օրենքի փոփոխության գործընթացը:
«Հավանաբար ես կնախաձեռնեմ, բայց հստակ ժամկետներ հիմա չեմ կարող ասել»,- հավելեց Թորոսյանը:
Ներկայում ստացվում է, որ հեռուստաընկերությունները այլ լրատվամիջոցները ԱՆ-ի կողմից գտնվում են խիստ վերահսկողության տակ և այսպես կոչված մանրադիտակով զնվում է սահմանված բոլոր դետալներն, իսկ սոցցանցերում միանգամայն բարձիթողի վիճակ է:
Նմանատիպ հոդվածներ
Խայտառակ պատկեր. Առողջապահության նախարարը չի վերահսկում իրավիճակը
Սոցիալական տարբեր հարթակներում պարբերաբար հայտնվում են տեսահոլովակներ, որոնք գովազդում են մեր երկրում ծառայություններ մա...
Մանրամասներ տրանսպորտի արտոնության փաթեթներից օգտվողների համար
«Հիշեցնեմ, որ այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ...
Փոփոխություններ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացու...
ՌԴ և Բելառուս ապրանքներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինեն կապարակնիքներ
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Միութենական Պետության (ՌԴ և Բելառուս) Գեր...