Փարիզում ցույցի ժամանակ պատռել են ԵՄ–ի դրոշը
Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու կոչով հանդես եկող ցուցարարները Փարիզում պատռել են Միության դրոշը: Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ նշելով, որ ցույցը անցկացվում է Փարիզի կենտրոնում՝ Սեն Դոմինիկ փողոցում։
«2025 թվականը պետք է լինի այն տարին, երբ Ֆրանսիան վերջնականապես դուրս կգա Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից, քանի որ երկիրն այս կազմակերպությունների հետ ճանապարհ չունի», – ասել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը՝ ելույթ ունենալով ցույցի ժամանակ:
Նրա կարծիքով՝ ԵՄ անդամակցությունը վնասակար է դրա մաս կազմող յուրաքանչյուր երկրի համար։ Քաղաքական գործիչը մատնանշել է Ռումինիան, որտեղ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 6-ին չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների արդյունքները։
«Այսօր ԵՄ-ը չեղյալ է հայտարարում նախագահական ընտրությունները, երբ դա իրեն դուր չի գալիս, այսպես կոչված, ռուսական միջամտության պատրվակով, միևնույն ժամանակ, ոչ ոք չի նկատում ԱՄՆ-ի և Եվրամիության իրական միջամտությունը այլ պետությունների գործերում»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն...
Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդեր...
ՊԵԿ-ը` եկամտային հարկի վերադարձի դիմումների մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման...
Կոպենհագենի երկնքում 20 անհայտ ԱԹՍ է նկատվել
Դանիայի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են Կոպենհագենից 45 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Կոգե նավահանգստի վրայով...