Կոպենհագենի երկնքում 20 անհայտ ԱԹՍ է նկատվել
Դանիայի ոստիկանության աշխատակիցները հետաքննում են Կոպենհագենից 45 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Կոգե նավահանգստի վրայով անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունները, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով գերատեսչությանը։
Ականատեսներից մեկը ոստիկաններին պատմել է անօդաչու սարքերի հայտնաբերման մասին: Նա պնդել է, որ հունվարի 3-ին նավահանգստում տեսել է մոտ 20 անօդաչու թռչող սարք, որոնք շուտով մեծ արագությամբ թռչել են դեպի ծովածոց։
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, նրանք միայն նկատել են չորս մեծ անօդաչու թռչող սարքեր Կոգե նավահանգստի մոտ: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը և այն, թե ում են պատկանում դրանք։ Նշվում է, որ անօդաչու սարքերի հայտնվելու պահին այս տարածքում թռիչքի թույլտվություն չի տրվել։
Ոստիկանությունը հետաքննում է այլ անօդաչու թռչող սարքերի հայտնաբերումները՝ եվրոպական երկրներում «ռուսական հիբրիդային հարձակումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով», գրում է Associated Press-ը։
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն...
Գերմանիայի օդանավակայաններում զանգվածային խափանումները կիբերհարձակում չէին. ՆԳՆ
Գերմանական օդանավակայանների համակարգչային համակարգում լայնածավալ տեխնիկական խափանումը չի հրահրվել կիբերհարձակման հետևանք...
Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ կապը թաքցնելու մեջ
Շվեյցարական բանկը մեղադրվում է նացիստների հետ ունեցած սերտ կապերը թաքցնելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը։Նշվու...
Փարիզում ցույցի ժամանակ պատռել են ԵՄ–ի դրոշը
Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու կոչով հանդես եկող ցուցարարները Փարիզում պատռել են Միության դրոշը: Այս մասին հայտնո...