Ինչ է սպասվում միգրանտների երեխաներին ՌԴ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է դպրոց ընդունել ներգաղթյալ այն երեխաներին, որոնք չեն տիրապետում ռուսերենին: Փաստաթուղթը հրապարակվել է։


Այժմ օտարերկրյա քաղաքացիներին կընդունեն հիմնական հանրակրթական ծրագրերով սովորելու՝ ՌԴ-ում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:


Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաև հաջողությամբ անցնել ռուսաց լեզվի իմացության թեստավորում, որը բավարար է տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ հանրակրթության կրթական ծրագրերը յուրացնելու համար:


Քննությունը հնարավոր կլինի անվճար հանձնել պետական կամ համայնքային հանրակրթական կազմակերպություններում: Թեստավորումը չանցնող երեխաներին թույլ չեն տա դպրոց հաճախել մինչև նշված կրթական ծրագրերի յուրացումը:


Օրենքի համաձայն՝ թեստավորման կարգը կսահմանի ՌԴ կրթության նախարարությունը։


«Ռոսոբրնադզոր»-ը պատասխանատու կլինի քննության մեթոդական աջակցության, ախտորոշիչ նյութերի մշակման կազմակերպման համար, ինչպես նաև կորոշի անցած թեստի գնահատման չափանիշները և միավորների նվազագույն քանակը, որոնք հաստատում են ռուսաց լեզվի բավարար մակարդակի իմացությունը:

Քաղաքականություն

Պատահարներ