Բուք է, մառախուղ, ձյուն. որ ճանապարհներն են փակ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի մարզում, Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, Դիլիջան, Գավառ, Սիսիան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջառ գյուղերում, «Մեղրու սար», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում տեղում է ձյուն։
Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածներում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Սևան ավտոճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում, Թալինի տարածաշրջանում մառախուղ է:
Ապարան-Նիգավան ավտոճանապարհին, Արագածի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։