ՀՀ ՊՆ-ն զորակոչիկների համար նախատեսված մրցույթ է հայտարարել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է մրցույթ:
«Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
2024 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության դասակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. ռոբոտատեխնիկա, մեքենայական ուսուցում, տվյալների ճարտարագիտություն, տվյալների վերլուծություն և վիճակագրություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 6-ը ներառյալ»,- գրված է ՀՀ ՊՆ տելեգրամյան էջում:
Նմանատիպ հոդվածներ
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր
Զվարթնոց օդանավակայանում մառախուղ է, տեսանելիությունը ցածր: Այս մասին Auroranews-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամ...
Նշված հասցեներում գազ չի լինելու
ՎթարավերականգնողականՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 27-ին ժամը 11։00-ից դադարեցվել է...
Ջուր չի լինի մի շարք հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, կդադա...
Տարադրամի փոխարժեքներն այսօր
Rate.am-ում դեկտեմբերի 28-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 392.63...