1056 կայք ՀՀ-ում կարգելափակվի. ՏՏ անվտանգության փորձագետ
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը։
Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է 1056 կայքերի հասցե, որոնք պետք է արգելափակվեն։ Նպատակը խաղամոլության դեմ պայքարն է։ Արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում։
«Էսօր, Ինտերնետի Կառավարման Խորհրդի նիստն էր, նվիրված Հայաստանը #թվայինկոնցլագեր դարձնող օրենքներից մեկի քննարկմանը՝ արգելափակումների օրենքին։
Եթե չգիտեք. մենք արդեն ունենք ՀայԿոմՆադզոր։ Էդ ՀաjԿոմՆադզորը քննարկում ա 1056 սայթի հասցե, որոնք պետք ա արգեկափակվեն։ Նպատակը՝ խաղամոլության դեմ պայքարն ա։
Բացի դրանից, ըստ «օդում կախված լուրերի» արգելափակման մեխանիզմներ կան նաև Կրիպտոարժույթների մասին օրենսդրական փաթեթում (արգելափակվելու են օտարեկրյա բորսաները և չեյնջերը)։ Նաև արգեկափակումների մասին են երազում կաբելային հեռարձակողները (ստեղ էլ արգելափակվելու են սպորտային սթրիմինգները)»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է անհրաժեշտ արտոնությամբ տրանսպորտի տոմս գնելու համար. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,09․01․2025 թ., այսին...
Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի
Երևան քաղաքում` դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցե...
Որ հորիզոնականում է ԵՊՀ-ն՝ աշխարհի լավագույն համալսարանների աղյուսակում
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուք...
Փակ ավտոճանապարհները ՀՀ-ում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...