Մալաթիայում ձերբակալել են թմրամոլի, որին կասկածում են նաև մեքենաների հայելիներ գողանալու մեջ
ՆԳՆ-ից հայտնում են․
«Մալաթիայի համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, դեկտեմբերի 24-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող դեղնականաչավուն և փոշենման զանգվածներ, ինչպես նաև՝ տարբեր մակնիշի մեքենաների 6 զույգ կողային հայելիների ապակիներ։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Կասկածներ կան, որ հայտնաբերված ապակիները գողացված են, ուստի իրավապահները ձեռնարկում են միջոցներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի
Երևան քաղաքում` դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցե...
Որ հորիզոնականում է ԵՊՀ-ն՝ աշխարհի լավագույն համալսարանների աղյուսակում
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանը ֆեյսբուք...
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի...
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնայի...