Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝
– Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։
– Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։
– Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։
– Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով:
– Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ունեք նոր առաջարկներ, որոնք Ձեր կարծիքով կլավարկեն հենց Ձեր կյանքը, կարող եք ներկայացնել մեկնաբանություններում։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ վարորդական իրավունքի քննությունների հետ կապված
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյո...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. Գագիկ Սուրենյան
ՇՄՆ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ն...
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի. նոր որոշում
Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացր...
Հսկիչն ավտոբուս մտնելիս իր մոտ կունենա հատուկ սարք. Ավինյան
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո, երբ բոլոր վճարման միջոցները անխափան գործեն, հասարակական կարգի պահպա...