Ռուսաստանում չեղարկվել է բազմակնության մասին վճիռը
Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչությունը չեղյալ է հայտարարել «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի Դաշնության մուսուլմանական համայնքում» ֆեթվան, որը թույլ էր տալիս մահմեդականներին միանգամից մի քանի կրոնական ամուսնություններ կնքել: Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը, գրում է Meduza–ն:
Նա պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է գլխավոր դատախազության և ռուսական հանրության արձագանքի հետ կապված։
«Դա Աստծո կամքն է, և Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր տնօրինության Ուլեմայի խորհուրդը որևէ իմաստ չի տեսնում վեճի մեջ մտնելու համար», - գրել է Ալյաուտդինովը:
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը հայտարարել էր «Բազմակնության խնդիրները Ռուսաստանի Դաշնության մահմեդական համայնքում» ֆեթվայի ընդունման մասին։ Նա անվանել էր «ամուսնու արդար և հավասար վերաբերմունքը բոլոր կանանց նկատմամբ» մահմեդականների համար միանգամից մի քանի կրոնական ամուսնություններ կնքելու պայման:
Դեկտեմբերի 23-ին ՌԴ գլխավոր դատախազությունը առաջարկ է ներկայացրել՝ Ռուսաստանի մահմեդականների հոգեւոր վարչության կողմից ֆեթվայի պատճառով օրենքի խախտումը վերացնելու մասին։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ֆեթվան «հակասում է գործող օրենսդրությանը և պետական ընտանեկան քաղաքականության հիմունքներին՝ ավանդական ռուսական հոգևոր և բարոյական արժեքների պահպանման և ամրապնդման հարցում»։ Դատախազությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածը թույլ չի տալիս ամուսնություն մարդկանց միջև, եթե նրանցից առնվազն մեկն արդեն գրանցված այլ ամուսնության մեջ է:
Նմանատիպ հոդվածներ
Պիտի 500․000 սարքեն, որ «ամեն համբալ իրա OPEL–ով չգա, կանգնի ստեղ». Արմեն Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը կարծում է, որ «կարմիր գծերի» վճարները պետք է դարձնեն 500 000 դրամ, որ «ամեն համբա...
Պաշտոնական Վաշինգտոնը՝ Հայաստանին զենք մատակարարելու մասին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին: Պետդեպարտամենտի ներկայացո...
Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակը կտակ է թողել
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդյան տոնավաճառում ահաբեկչության հեղինակի ավտոմեքենայում կտակ է հայտնաբերվել, հայ...
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Փաշինյանը ասելիք կունենա․ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1994 թվականից սկսած բոլոր նախագահները, այնուհետև ինքը բանակցել են Լեռնային Ղարաբաղը Ադ...