Դանիան 1.5 միլիարդ դոլարով ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը

Դանիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի պաշտպանության համար ծախսերի զգալի ավելացման մասին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` Արկտիկայի տարածքը ձեռք բերելու ցանկության մասին հայտարարությունից մի քանի ժամ անց:


Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենն ասել է, որ փաթեթը կարժենա «երկնիշ միլիարդներ» դանիական կրոնով կամ առնվազն 1,5 միլիարդ դոլար:


Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ հսկայական կղզու սեփականությունն ու վերահսկողությունը Միացյալ Նահանգների համար «բացարձակ անհրաժեշտություն է»։


Գրենլանդիան Դանիայի ինքնավար տարածքն է, որտեղ տեղակայված է ամերիկյան խոշոր տիեզերական բազա: Կղզին ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն գտնվում է դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհին: Գրենլանդիան ունի նաև հանքային և նավթի մեծ պաշարներ։