Պուտինը՝ Արևմուտք գազ մատակարարելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևմուտք գազի մատակարարումը շարունակելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:


«Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու գազի մատակարարումը Արևմուտք և Սլովակիա, ինչը գործնականում անհնար է դառնալու 2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը», - գրել է Ֆիցոն սոցցանցի իր էջում։


Նա նշել է, որ իր այցը Ռուսաստան արձագանք էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին: Վերջինս դեմ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։


«Այս վերաբերմունքը ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային և վտանգի տակ է դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Ֆիցոն։