Որքան է գերազանցել օդում փոշու քանակությունը վերջին ամիսներին

Օդի որակի ինդեքսի համաձայն, օդի որակի արժեքները բաժանվում են վեց խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգայուն խմբերի համար, անառողջ, շատ անառողջ և վտանգավոր:


Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ներկայացրեց, որ Երևանի օդի մոնիթորինգի 151 կայաններից ստացված տվյալներով, նոյեմբեր ամսին օդի որակի միջինացված ինդեքսը կազմել է 103, իսկ դեկտեմբերին՝ 140։  


Այս արժեքները համարվում են զգայուն խմբերի համար անառողջ և տեղավորվում են 100-150 միջակայքում։


Հայկազյանի խոսքով՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն, օդում չտարբերակված փոշու քանակությունը նոյեմբեր ամսին սահմանված չափանիշը գերազանցել է 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ:  


Նա նշեց նաև, որ համաձայն կառավարության որոշման՝ վտանգավոր աղտոտվածություն է համարվում, երբ օդում վնասակար նյութերի կոնցենտրացիան սահմանված թույլատրելի մակարդակից գերազանցում է 20-29 անգամ և տևում է երկու օրից ավելի։